Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սրանք հոգեվարքի մեջ են

Սրանք հոգեվարքի մեջ են
09.09.2023 | 16:33

Դեռ վաղուց էի գրել, որ այս ընտրությունների ժամանակ տեսնելու ենք այն բոլոր ախտերը, բազմապատիկ կերպով, որոնք եղել են նախկինում: Հիմա դա արդեն տեսնում ենք, ու սա դեռ «ծաղիկներն» են:

Դա կանխատեսում չէր, այլ պարզ տրամաբանություն: 2018-ին իշխանության եկած փողոցային խառնամբոխը, բացի «Մերժիր Սերժին», այլ թեզ, այլ գաղափար չուներ: Իրենց ասած «հեղափոխությունը» չուներ հռչակագիր, որտեղ շարադրված լիներ իրենց արժեքային համակարգը, իսկ առանց հռչակագրի, չի կարող լինել որևէ հեղափոխություն: Այս ամենի մասին խոսել եմ 2018-ի հունիսին՝ տաք հետքերով, մի կոնֆերանսի ժամանակ, որի տեսահոլովակը Յութուբում կա, և այն ժամանակ տրամաբանորեն ասել էի, որ սա վերջանալու է բռնություններով: Այլ ելք նրանք չունեն, որովհետև Քրեական օրենսդրության համարյա բոլոր հոդվածներն այդ խառնամբոխը խախտել է: Իրենք փորձելու են մնալ մինչև վերջ, անգամ եթե Հայաստան իրենցից հետո չլինի, ավելին, դա թույլ կտա խուսափել արդեն գոյություն չունեցող երկրի դատարանից:

Հիմա եկել է այդ վերջը՝ բռնությունները, բայց անգամ լիարժեք ու համակարգային բռնություններ նրանք չեն կարող իրականացնել, որովհետև բռնատիրության համար պետք է ունենալ գաղափարախոսություն ու մի ստվար զանգված, որը ողջունում է այդ բռնությունները:

Կարճ՝ եկել է համատարած բռնությունների փորձի ժամանակը, որը ձախողվելու է: Սրանք հոգեվարքի մեջ են ու գնալու են:

Հիմա հմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու դրանց հեռանալուց հետո:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ